Ավանդների ներգրավման պայմանները
«Արցախբանկ» ՓԲԸ (այսուհետ` Բանկ) ընդունում է ավանդներ ֆիզիկական և իրավաբանական անձանցից ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով` ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ ձևով:
Բանկի կողմից ավանդների ընդունման գործընթացը կարգավորվում է ՀՀ և ԼՂՀ գործող օրենքներով, ՀՀ ԿԲ որոշումներով, Բանկի կառավարման մարմինների որոշումներով, Բանկի կանոնադրությամբ և այլ ներքին իրավական ակտերով:
Ավանդ է համարվում ավանդատուի տրամադրած այն դրամական գումարը, որի տրամադրման պայմանները համապատասխանում են Բանկի ավանդային պայմանագրով սահմանված պահանջներին:
Ժամկետային ավանդ` որոշակի ժամկետի ավարտից հետո վերադարձնելու պայմանով ներգրավվող ավանդ:
Ժամկետային «Կուտակային» ավանդ` ավանդի գումարի վրա լրացուցիչ մուծումներ կատարելու հնարավորությամբ ժամկետային ավանդ:
Ցպահանջ ավանդ` ավանդատուի առաջին իսկ պահանջով վերադարձնելու պայմանով ներգրավվող ավանդ:
Բանկի կողմից ներգրավվող ավանդնատեսակները, դրանց տոկոսադրույքները և գումարների նվազագույն չափը հաստատվում են Բանկի վարչության կողմից:
Բանկն իրավունք ունի փոփոխելու ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Ավանդի հաշվին ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցներ` ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Ֆիզիկական անձանց բոլոր տեսակի ավանդները կարող են ներդրվել Բանկ որոշակի երրորդ անձի անունով:
Ավանդի գումարին տոկոսների հավելագրում, վճարում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք Դուք, եթե Ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով:
Ավանդների անվանական տոկոսադրույքի և տարեկան տոկոսային եկամտաբերության մեծության հաշվարկման կարգի ներկայացուցչական օրինակ
Ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային ավանդի վրա հաշվարկված տոկոսները վճարվում են ՀՀ դրամով` Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված ժամկետներում և կարգով: Ավանդի գումարի դիմաց տոկոսները հավելագրվում են ավանդի Բանկ մուտք լինելուն հաջորդ օրվանից մինչև ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի ավանդային հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը:
Բանկի կողմից ներգրավվող բոլոր ավանդատեսակների տոկոսադրույքների վճարումն իրականացվում է կանխիկ եղանակով, իսկ իրավաբանական անձանց համար ավանդների դիմաց հաշվարկված տոկոսները կարող են փոխանցվել վերջիններիս բանկային հաշիվներին:
Ավանդի դիմաց հաշվարկված տոկոսները, ինչպես նաև ավանդային հաշվին կանխիկ մուտքագրված միջոցները ավանդատուին կանխիկ վճարելիս միջնորդավճար չի գանձվում:
Ավանդային հաշվին անկանխիկ մուտքագրված միջոցների կանխիկացման դեպքում գանձվում է միջնորդավճար.
ՀՀ դրամով` 0.4%, արտարժույթով` 0.5%
Ներգրավված ավանդներից ստացված եկամուտները ենթակա են հարկման ՀՀ-ում` 10.0%, ԼՂՀ-ում` 5.0%:
Ավանդի վերադարձ/երկարաձգում
Ավանդի պայմանագրով Բանկը ավանդի գումարը կամ դրա մի մասը վերադարձնում է ավանդատուին նրա իսկ պահանջի դեպքում, բացառությամբ պայմանագրով նախատեսված` վերադարձման այլ պայմաններով իրավաբանական անձանց ներդրած ավանդների:
Այն դեպքում, երբ ավանդը վերադարձվում է ավանդատուին մինչև բանկային ավանդի պայմանագրում նշված ժամկետի ավարտը, ավանդը վերադարձվում է Բանկում տվյալ պահին ցպահանջ ավանդի գործող տոկոսադրույքով, բացառությամբ Բանկի կողմից առանձին ավանդատեսակների համար սահմանված դեպքերի:
Եթե ավանդատուն ժամկետի ավարտից հետո չի պահանջում ավանդի գումարը, ապա այն փոխանցվում է բանկում ավանդատուի անունով բացված բանկային հաշվին:
Եթե ավանդի վերադարձի օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա վերադարձը կատարվում է ոչ աշխատանքային օրվան հաջորդող առաջին օրը` ոչ աշխատանքային օրերի համար վճարելով տոկոսներ:
Ավանդը, դրա մի մասը և/կամ դրա վրա հաշվեգրված տոկոսները ստանալիս` Ավանդատուն (կամ մինչև 18 տարեկան երեխայի անունով ներդրված ավանդի ժամկետը լրանալու դեպքում` տվյալ անձը) Բանկ է ներկայացնում անձը հաստատող փաստաթղթերով և Բանկային ավանդի պայմանագրի իր օրինակքվ:
Ավանդը ժամկետից շուտ հետ վերցնելու պայմանները
Ֆիզիկական անձ ավանդատուն իրավունք ունի ժամկետից շուտ հետ վերցնելու ժամկետային ավանդի գումարը կամ դրա մի մասը: Այդ դեպքում կատարվում է տոկոսների վերահաշվարկ և ժամկետից շուտ վերադարձվող գումարի դիմաց վճարվում են ցպահանջ ավանդի համար սահմանված տոկոսներ, բացառությամբ "Ստանդարտ +" փաթեթի որոշ ավանդատեսակների:
Իրավաբանական անձ ավանդատուն իրավունք ունի ժամկետից շուտ հետ վերցնելու ժամկետային ավանդի գումարը կամ դրա մի մասը միայն Բանկի համաձայնությամբ կամ Ավանդային պայմանագրով նախատեսված դեպքերում:
Ավանդի վերադարձի ապահովումը և հատուցման երաշխավորումը
Բանկն ապահովում է ավանդատուների ավանդների վերադարձը:
Բանկի կողմից իրավաբանական անձանց ավանդների վերադարձն ապահովելու պայմանները սահմանվում են Ավանդի պայմանագրով: Ավանդի պայմանագիրը կնքելիս Բանկը ավանդատուին տրամադրում է ավանդների հատուցման երաշխավորման մասին ծանուցում:
Ֆիզիկական անձանց ավանդների հատուցումը երաշխավորվում է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: Երաշխավորված ավանդի չափերը սահմանվում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով:
Բանկում ավանդների երաշխավորվածությունը և հատուցման ենթակա չափերը