Ընդհանուր տեղեկություններ
«Արցախբանկ» ՓԲԸ (այսուհետ` Բանկ) վարկային գործունեություն է ծավալում ԼՂՀ և ՀՀ տարածքներում:
Բանկը տրամադրում է
- տարբեր տեսակի վարկեր`սպառողական, առևտրային (ձեռնարկատիրական) և հիփոթեքային վարկեր ֆիզիկական, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին
- վարկային գծեր ֆիզիկական, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին
Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով և արտարժույթով (USD, EUR), կանխիկ և անկանրիկ: Վարկերի առավելագույն ժամկետներն են. տնտեսվարող սուբյեկտների համար 6 տարի, ֆիզիկական անձանց համար 20 տարի:
Վարկերի դիմաց Բանկը կարող է սահմանել ինչպես ֆիքսված, այնպես ել լողացող տոկոսադրույքներ:
Սպառողական կրեդիտավորման ծառայությունների տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի օրինակ
Փոխարժեքի հնարավոր փոփոխություններն ազդեցություն չեն գործում արտարժույթով տրամադրված վարկերի մայր գումարի մարումների վրա, իսկ վարկերի դիմաց հաշվեգրված տոկոսավճարները, տույժերն ու տուգանքները գանձվում են ՀՀ դրամով: Հաշվարկներն իրականացվում են` 1 միավոր արտարժույթի դիմաց գանձելով տվյալ պահին գործող ՀՀ ԿԲ կողմից հրապարակված արժութային շուկայում ճևավորված միջին փոխարժեքին գումարած 1 ՀՀ դրամ գումարը` համաձայն Բանկի ներքին կարգի:
Վարկային հայտերի քննարկման առավելագույն ժամկետը սահմանվում է 15 օր:
Հիփոթեքային և ավտովարկերի տրամադրման դեպքում գանձվում է վարկային հայտի ուսումնասիրության վճար 5 000 ՀՀ դրամ չափով:
Ելնելով վարկի նպատակից, գումարից և ժամկետից, Բանկի կողմից օգտագործվում է վարկի մարման 2 մեթոդ` վարկեր, որոնց մարումը իրականացվում է միանվագ վծարումով և մաս-մաս մարվող վարկեր:
Բանկը ձեռնպահ կմնա վարկավորումից այն դեպքերում, եթե
- վարկի ստացման նպատակները հստակեցված չեն.
- վարկառուն և/կամ նրա հետ փոխկապակցված անձինք ունեն դասակարգված վարկ, կան տեղեկություններ նրա (նրանք) քրեական կապերի մասին.
- մտադրություն կա վարկի գումարը օգտագործել այն շրջաններում, որտեղ չկա կամ սահմանափակվում է բանկի կողմից` այդ միջոցների օգտագործման վերահսկողության հնարավորությունը:
Գրավի արժեքի և վարկերի գումարների առավելագույն սահմանաչափերը սահմանվում են համաձայն ապահովության տեսակի:
Բանկը կարող է բարձրակարգ` բարձր հեղինակություն և կայուն ֆինանսական վիճակ ունեցող հաճախորդների հետ կնքել վարկային և գրավի գլխավոր պայմանագրեր առավելագույնը 3 տարի ժամկետով` վերջիններիս կողմից իրացվելի գրավով վարկի, վարկային գծի, բանկային երաշխիքների ապահովման պայմանով: Տվյալ դեպքում 3 տարվա ընթացքում Բանկի բարձրակարգ հաճախորդին ընձեռնվում է հնարավորություն նախապես կնքված գլխավոր պայմանագրերի շրջանակներում Բանկից ստանալ վարկեր, վարկային գծեր, բանկային երաշխիքներ, ընդ որում` վերջիններիս տրամադրման ժամկետները չպետք է գերազանցեն 3 տարին:
ՓՄՁ զարգացման ծրագրի շրջանակներում Բանկը տրամադրում է վարկեր ՀՀ դրամով` 6% տարեկան տոկոսադրույքով մինչև 6 տարի մարման ժամկետով:
Վարկի տոկոսադրույքը սահմանվում է Վարկային կոմիտեի որոշմամբ, հաշվի առնելով վարկառուի հեղինակությունը, պահանջվող վարկի չափը, ժամկետը և ապահովությունը, վարկավորման միջոցառման կարևորությունը և այլ յուրահատուկ գործոնները:
Վերը նշված տոկոսադրույքների վերին սահմանը չպետք է գերազանցի ՀՀ ԿԲ-ի սահմանած բանկային տոկոսի հաշվառկային դրույքի կրկնապատիկը, և վերջինիս նվազման դեպքում ենթակա է համապատասխան նվազեցմանը:
Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում վարկառուի վերաբերյալ տեղեկությունը գրանցվում է վարկային ռեգիստրում:
Ժամկետանց տոկոսների համար տույժը սահմանվում է տարեկան 36%, ժամկետանց վարկերի գծով սկզբնական տոկոսադրույքին գումարվում է տույժ` տարեկան 6% /եթե այլ դրույքներ նախատեսված չեն/:
Վարկային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում գրավ դրված գույքը իրացվում և դրանից ստացված միջոցների հաշվին Բանկի պահանջները բավարարվում են առանց դատարան դիմելու: Բանկի հայեցողությամբ Գրավի առարկան, Վարկային պարտավորության համապատասխան չափի դիմաց կամ սեփականության իրավունքով փոխանցվում է Բանկին (կամ Բանկի նշած երրորդ անձին) կամ իրացվում է ուղղակի վաճառքով կամ հրապարակային սակարկություններով` ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի համաձայն Բանկը գրավոր ծանուցում է գրավատուին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մաuին (բռնագանձման ծանուցում):
Բռնագանձման ծանուցումը պարտապանին /Վարկառուին/ պատշաճ ձեւով հանձնելուց հետո Բանկը իրավունք ունի գրավի առարկան վերցնելու իր տիրապետման տակ (եթե շարժական գույք է), ինչպեu նաեւ խելամիտ քայլեր ձեռնարկելու գրավի առարկան պահպանելու, uպաuարկելու եւ դրա անվտանգությունն ապահովելու համար:
Բռնագանձման ծանուցումը Գրավատուին /Վարկառուին/ հանձնելուց երկու ամիu հետո Բանկը ՀՀ քաղաքացիական oրենuգրքի ուժով իրավունք ունի գրավատուի անունից իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի կամ հրապարակային uակարկությունների միջոցով:
Եթե գրավադրված գույքն իրացվելուց ստացած գումարը բավարար չէ Բանկի պահանջները բավարարելու համար, ապա նա օրենքով սահմանված կարգով իրավունք ունի պակաս գումարը ստանալ Վարկառուի այլ գույքից:
Գրավադրված գույքի իրացումից ստացված գումարից` այդ գույքի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու հետ կապված ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարները պահելուց հետո, բավարարվում են Բանկի պահանջները, իսկ իրացումից ստացված գումարը պարտավորությունների չափը գերազանցելու դեպքում տարբերությունը տրվում է Գրավատուին :
Գրավատուն իրավունք ունի մինչև գրավի առարկան վաճառելը ցանկացած ժամանակ դադարեցնել դրա իրացումը` կատարելով գրավով ապահովված պարտավորությունը և հատուցելով այդ գույքի իրացման հետ կապված Բանկի ծախսերը: