• Գլխավոր էջ
  • Կայքի քարտեզ
  • Հետադարձ կապ
Գլխավոր էջ  >  Մեր ծառայությունները  >  Պլաստիկ քարտեր

Պլաստիկ քարտեր

Mastercard-logo_small.jpg maestro_small.jpg arcalogo.jpg

«Արցախբանկ» ՓԲԸ-ն (այսուհետ` Բանկ) հանդիսանում է «Արմենիան Քարդ» (ArCa) ազգային վճարային համակարգի համահիմնադիրներից մեկը: Սկսած 2001թ. Բանկը թողարկում և սպասարկում է ArCa պլաստիկ քարտեր:

2004թ.-ից Բանկը հանդիսանում է նաև MasterCard International միջազգային վճարային համակարգի անդամ, որը ներկայացնում է այնպիսի հայտնի վճարային քարտերի բրենդներ, ինչպիսիք են Cirrus/Maestro և MasterCard-ը`սպասարկվող աշխարհի ավելի քան 210 երկրներում:

Բանկն առաջարկում է ArCa Classic, Maestro և MasterCard Standard քարտեր` որպես «աշխատավարձային» կորպորատիվ քարտեր: Կորպորատիվ քարտերը կարող են հետաքրքրել նաև ԲՈւՀ-երին և պետական մարմիններին: Քարտային հաշվի դրական մնացորդի վրա հաշվարկվում է ավանդային տոկոս` մինչև 5% տարեկան: Նշված քարտերի օգնությամբ հնարավոր է նաև ստանալ վարկային գիծ կամ օվերդրաֆտ:

ArCa Business և MasterCard Business քարտերն իրենցից ներկայացնում են ներկայացուցչական և գործուղման հետ կապված ծախսերի վճարման լավագույն միջոց ինչպես Հայաստանի Հանրապետության սահմաններում, այնպես էլ արտերկրում: Շնորհիվ քարտերի միջոցով իրականացվող անկանխիկ գործառնությունների բավականին բարձր սահմանաչափերի` ArCA Business և MasterCard Business տեսակի քարտերը կարող են նաև հետաքրքրել գործարարներին` որպես մատակարարների հետ վճարումների իրականացման միջոց ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում:

VIP և մշտական հաճախորդների համար, որոնք ունեն բարձր և կայուն եկամուտ, երկարատև և բարեհաջող վարկային պատմություն, Բանկն առաջարկում ենք ArCA Gold և MasterCard Gold քարտեր` ապահովելով լրացուցիչ հնարավորություններով և առավել բարձր սահմանաչափերով գործառնությունների իրականացում:

ArCa վճարային համակարգի պլաստիկ քարտերը տրամադրվում են ՀՀ դրամով: MasterCard և Maestro պլաստիկ քարտերը տրամադրվում են ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով և եվրոյով:

Քարտերը տրամադրվում են 2 տարի ժամկետով:

Քարտի հետ մեկտեղ փակ ծրարով հաճախորդին տրամադրվում է ծածկագիր (PIN), որը կիռարվում է բանկոմատներում, առևտրի և սպասարկման կետերում գործարքներ կատարելիս հաճախորդին նույնականացնելու համար: Ծածկագիրը ենթակա չէ հրապարակման կամ տրամադրման երրորդ անձանց: Պետք է ուշադիր լինել գաղտնագիրը մուտքագրելիս, քանի որ այն երեք անգամ անընդմեջ սխալ մուտքագրելու դեպքում քարտն ավտոմատ կարգելափակվի և կարգելահանվի հաճախորդի գրավոր դիմումի հիման վրա, որի դիմաց կգանձվեն Բանկում կիրառվող սակագներով նախատեսված վճարներ:
Քարտը պահպանեք ապահով վայրում, այնպես որ այն մատչելի չդառնա այլ անձանց:
Ծածկագիրը չտրամադրել երրորդ անձանց` ներառյալ Բանկի աշխատակիցներին:
Քարտը և ծածկագիրը համատեղ չպահել:

Քարտապանն իրավունք ունի 90 աշխատանքային օրվա ընթացքում, Բանկում լրացնելով համապատասխան դիմում, բողոքարկելու այն գործարքները, որոնք ելքագրվել են իր քարտային հաշվից (նաև անկանխիկ), սակայն ինչ-ինչ պատճառով քարտապանը չի ստացել կանխիկ գումարը կամ ծառայությունը:

Քարտի կորստի կամ հափշտակության մասին հաճախորդը պետք է անհապաղ տեղեկացնի Բանկին հետևյալ եղանակներով` զանգահարելով Ստեփանակերտում` (+374 47) 947591, Երևանում` (+374 10) 277719 հեռախոսահամարներով` Բանկի աշխատանքային օրերին և ժամերին, կամ ArCa պրոցեսինգային կենտրոն` (+374 10) 440380 հեռախոսահամարին` Բանկի ոչ աշխատանքային, տոնական օրերին և ժամերին:  

Բանկի բանկոմատներ և POS-տերմինալներ

20/11/2009
Դեպի էջի սկիզբ
Փնտրել
Տարադրամի փոխարժեքները
09/09/2010
ԱռքՎաճառքՀԿԲ
GBP
549.00
579.00
560.79
CHF
353.00
367.00
358.68
RUB
11.55
11.95
11.81
EUR
458.00
468.00
463.59
USD
363.00
367.00
364.17
Կարեվոր իրադարձություններ
Mortgage_YouthԱվանդ Ոսկոո ձուլակտորներ
Վեբկայքը` Broncoway