LEADER միջազգային դրամական փոխանցումների համակարգ  
LEADER դրամական փոխանցումների համակարգը բանկեր-գործընկերների ցանց է, որը հիմնվում է փոխադարձ թղթակցային հաշիվների վրա: «LEADER»-ը թույլ է տալիս ֆիզիկական անձանց վարկային կազմակերպությունների միջոցով ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ առանց ընթացիկ հաշիվ բացելու:
«LEADER»-ի առավելությունները`
- Ցածր միջնորդավճար` սկսած փոխանցման գումարի 1.3%-ից:
- Գումար փոխանցողից չի պահանջվում նշել ստացողի կոնկրետ հասցեն:
- Ստացողը հնարավորություն ունի ստանալ գումար «LEADER» ցանկացած կետում: Դրա համար անհրաժեշտ է հայտնել փոխանցման վերահսկման համարը և լրացնել փոխանցման ստացման հայտի ձևը:
- Ուղարկողի ցանկությամբ փոխանցումը կարող է հաշվառվել անմիջապես ստացողի բանկային հաշվին:
- Փոխանցումների անվտանգությունը և արագությունը /մոտավորապես 5 րոպե/ ապահովվում են հատուկ ծրագրային համալիրով:
Բացի այդ, ֆիզիկական անձանց համար "LEADER" դրամական փոխանցումները շատ հարմարավետ են:
- Փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով:
- «LEADER»-ի կետերը տեղակայված են Ռուսաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Ղազախստանի, Հայսատանի, Իսպանիայի և այլ երկրների շատ քաղաքներում:
- Դրամական միջոցների տրման արժույթը ըստ ցանկության կարող է տարբերվել փոխանցման արժույթից:
- Փոխանցումը կարող է տրվել կանխիկ կամ հաշվեգրվել ստացողի հաշվի վրա:
- «LEADER»-ի ցանկացած կետում օպերատորները կտրամադրեն Ձեզ լրացուցիչ տեղեկատվություն և մանրամասն կպատասխանեն Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին:
Ստացողը կարող է ստանալ փոխանցումն արդեն իսկ 5-10 րոպեից այն «LEADER»-ի ցանկացած կետից ուղարկելուց հետո: 01/03/2010 |

| Տարադրամի փոխարժեքները 08/09/2010 | Առք | Վաճառք | ՀԿԲ | GBP | 544.00  | 574.00  | 561.86 | CHF | 353.00  | 367.00  | 360.14 | RUB | 11.55  | 11.95  | 11.76 | EUR | 455.00  | 469.00  | 461.40 | USD | 362.00  | 366.00  | 363.85 |
Կարեվոր իրադարձություններ | |