• Գլխավոր էջ
  • Կայքի քարտեզ
  • Հետադարձ կապ

MoneyGram միջազգային դրամական փոխանցումների համակարգ

Moneygram.jpg

1940 թվականին ստեղծված ամերիկյան «MoneyGram Payment Systems, Inc.» ընկերության եւ նրա բազմաթիվ արտասահմանյան գործընկերների կողմից ներդրված MoneyGram դրամական փոխանցումների միջազգային համակարգը գործում է ավելի քան 170 երկրներում եւ ներառում է շուրջ 110 000 սպասարկման կետեր: Համակարգն ապահովված է տեղեկատվության մշակման եւ կապի ժամանակակից միջոցներով, որոնց շնորհիվ յուրաքանչյուր փոխանցում կատարվում է անվտանգության համաշխարհային չափանիշներին համապատասխան հուսալի համակարգով:

Դրամական փոխանցումները ՀՀ-ում կատարվում են միայն ԱՄՆ դոլարով: MoneyGram համակարգով դրամական փոխանցումներ իրականացնում են "Արցախբանկ" ՓԲԸ-ի Գլխամասային գրասենյակի եւ ՀՀ եւ ԼՂՀ տարածքում գործող բոլոր մասնաճյուղերի միջոցով հաշված րոպեների ընթացքում` գանձելով MoneyGram համակարգի կողմից հաստատված սակագներ:

ՓՈԽԱՆՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԸ
(ԱՄՆ դոլար)
ԿՈՄԻՍԻՈՆ ՎՃԱՐԸ
(
ԱՄՆ դոլար)
0 - 100.00 12
100.01 - 250.00 20
250.01 - 400.00 24
400.01 - 600.00
32
600.01 - 800.00 40
800.01 - 1000.00 50
1000.01 - 1200.00
60
1200.01 - 1800.00 75
1800.01 - 2500.00 100
2500.01 - 5000.00 150
5000.01 - 7500.00 225
7500.01 - 10000.00
300

Կոմիսիոն վճարումները գանձվում են ՀՀ դրամով բանկում գործող ԱՄՆ դոլարի ընթացիկ փոխարժեքով:


Ինչպես կատարել գումարային փոխանցում

Լրացրեք «Դրամի փոխանցում» բլանկում պահանջվող հետեւյալ տվյալները.

  • փոխանցվող գումարը տառերով եւ թվերով,
  • փոխանցման քաղաքը եւ պետությունը,
  • ստացողի տվյալները,
  • ուղարկողի տվյալները,
  • ուղարկողի հասցեն:

Լրացուցիչ վճարի դիմաց առաջարկվում են հետեւյալ ծառայությունները.

  • հեռախոսային կամ հեռագրային տեղեկացում,
  • կարճ հաղորդագրության ուղարկում,
  • փոխանցման գումարի չափով չեկի տրամադրում:

Ինչպես ստանալ փոխանցված գումարը

Լրացրեք «Դրամի ստացման» բլանկում պահանջվող հետեւյալ տվյալները.

  • ստացողի տվյալները,
  • փոխանցողի տվյալները,
  • գումարի չափը,
  • այն երկրի եւ քաղաքի անունը, որտեղից կատարվել է փոխանցումը,
  • փոխանցման ութանիշ հսկիչ թիվը /եթե Ձեզ հայտնի է/:

 

01/07/2008
Դեպի էջի սկիզբ
Փնտրել
Տարադրամի փոխարժեքները
08/09/2010
ԱռքՎաճառքՀԿԲ
GBP
544.00
574.00
561.86
CHF
353.00
367.00
360.14
RUB
11.55
11.95
11.76
EUR
455.00
469.00
461.40
USD
362.00
366.00
363.85
Կարեվոր իրադարձություններ
Mortgage_YouthԱվանդ Ոսկոո ձուլակտորներ
Վեբկայքը` Broncoway