• Գլխավոր էջ
  • Կայքի քարտեզ
  • Հետադարձ կապ

Սակագներ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
"Արցախբանկ" ՓԲԸ վարչության`
15.06.2009թ. թիվ 116 որոշմամբ

(ուժի մեջ է ս.թ. հունիսի 25-ից)

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Միջնորդավճարները գանձվում են ՀՀ դրամով: Հաճախորդի դրամային հաշվում գումարի բացակայության կամ սակավոըթյան դեպքում միջնորդավճարները գանձվում են արտարժութային հաշվից` արտարժույթը տվյալ օրվա դրությամբ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարկելով ՀՀ դրամի:
2. Բանկը պատասխանատվություն չի կրում ուշացումների, սխալների և վնասների համար, որոնք կարող են առաջանալ`
• հաճախորդի ոչ ճիշտ կամ ոչ հստակ հրահանգներից
• հաղորդակցության գծերի խափանումից
• ֆորս-մաժորային/բանական աղետներ, համաճարակներ, երկրաշարժեր, գործադուլներ, շրջափակումներ, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելու, պետական մարմինների ակտեր և այլն/ հանգամանքների առաջացման դեպքում:
3. Բանկային գործառնության կատարման հետ կապված փոստային, հեռագրային, հեռախոսային և ֆաքսիմիլային կապի ծախսերը և այլ ծարսերը գանձվում են լրացուցիչ:
4. Առանձին դեպքերում որոշ գործառնությունների և ծառայությունների գծով կարող են սահմանվել և գանձվել այլ սակագներ/տոկոսադրույքներ:

2. ՀԱՇՎԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

1. Հաշիվների բացում
"Արցախբանկ" ՓԲԸ-ում հաշիվների բացումը կատարվում է հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո:

2. Հաճախորդի հաշվին միջոցների մուտքագրում
2.1 Բանկը հաճախորդի հաշվին միջոցների մուտքագրումը կատարում է քաղվածքների և վավերացված վճարման հանձնարարականի հիման վրա:
2.2 Բանկը պատասխանատվություն չի կրում հաճախորդի հաշվին միջոցների մուտքագրման ուշացման համար այն դեպքում, երբ բացակայում են մուտքագրումը հաստատող փաստաթղթերը:

3. Հաճախորդի հաշվից միջոցների դուրս գրում
3.1 Հաճախորդը կարող է ազատ տնօրինել դրամով կամ արտարժույթով միջոցները` իր հաշվին առկա միջողների սահմաններում:
3.2 Հաճախորդի միջոցների դուրս գրումը կատարվում է հաճախորդի կողմից վավերացված ցուցումների հիման վրա:
3.3 Եթե հանձնարարականի ներկայացման օրը հաճախորդի հաշվին առկա միջոցները բավարար չեն գործարքի կատարման համար, Բանկւ հետաձգում է գործարքը մինչև հաշվի համալրումը` առավելագույնը 3 բանկային օրով, որից հետո լուծարում է գործարքը:

4. Մինչև ժամը 16:00 ստացված վճարման հանձնարարականները կատարվում են տվյալ բանկային օրով: Ժամը 16:00-ից հետո ստացված վճարման հանձնարարականները կատարվում են հաջորդ բանկային օրով:

Սակագներ`առ 27 օգոստոսի 2010թ.

01/09/2010
Դեպի էջի սկիզբ
Փնտրել
Տարադրամի փոխարժեքները
08/09/2010
ԱռքՎաճառքՀԿԲ
GBP
544.00
574.00
561.86
CHF
353.00
367.00
360.14
RUB
11.55
11.95
11.76
EUR
455.00
469.00
461.40
USD
362.00
366.00
363.85
Կարեվոր իրադարձություններ
Mortgage_YouthԱվանդ Ոսկոո ձուլակտորներ
Վեբկայքը` Broncoway