Մեր մասին  «Արցախբանկ» Փակ Բաժնետիրական Ընկերությունը (այսուհետ Բանկ) կազմավորվել է 1996թ. փետրվարի 12-ին ԼՂՀ Կենտրոնական բանկի և Խնայբանկի հիմքի վրա, ՀՀ ԿԲ թիվ 75 լիցենզիա` տրված 14 օգոստոսի 1996թ. :
«Արցախբանկ»-ը Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկերից միակն է, որը բացի ՀՀ-ից գործունեություն է ծավալում նաև ԼՂՀ ողջ տարածքում` իր առաքելությունը համարելով աջակցությունը սոցիալական և տնտեսական արդյունավետ ծրագրերի իրականացմանը, փոքր և միջին բիզնեսի կայացմանն ու զարգացմանը:
Այսօր Բանկը գործունեություն է ծավալում ք.Երևանում և ԼՂՀ ողջ տարածքում` իր առաքելությունը համարելով աջակցությունը սոցիալական և տնտեսական արդյունավետ ծրագրերի իրականացմանը, փոքր և միջին բիզնեսի կայացմանն ու զարգացմանը:
«Արցախբանկ»-ը ունիվերսալ բանկ է: ԼՂՀ-ում այն իրականացնում է նաև ԼՂՀ պետական բյուջեի, ԼՂՀ կառավարության և այլ պետական մարմինների բանկային սպասարկում:
Բանկը հանդիսանում է «Արմենիան Քարդ» ՓԲԸ բաժնետեր եւ «ArCa» վճարային համակարգի լիիրավ անդամ, MasterCard International միջազգային վճարային համակարգի եւ SWIFT միջազգային փոխանցումների համակարգի անդամ:
Բանկն ունի 17 մասնաճյուղ, որոնցից 11-ը գործում են Լեռնային Ղարաբաղում, 6-ը Երևանում: 2010թ. օգոստոսի 1-ի դրությամբ Բանկը սպասարկում է 33 100 հաճախորդ, որոնցից 31 554 ֆիզիկական անձինք են:
2010թ. օգոստոսի 1-ի դրությամբ Բանկի աշխատակիցների թիվը` 467:
Նույն ամսաթվի դրությամբ Բանկի ընդհանուր կապիտալը կազմում է 8 561 199 հազ. ՀՀ դրամ, ակտիվները` 50 327 354 հազ. ՀՀ դրամ, պարտավորությունները` 41 766 155 հազ. ՀՀ դրամ:
Բանկի կանոնադրությունը 13/08/2010 |

| Տարադրամի փոխարժեքները 09/09/2010 | Առք | Վաճառք | ՀԿԲ | GBP | 549.00  | 579.00  | 560.79 | CHF | 353.00  | 367.00  | 358.68 | RUB | 11.55  | 11.95  | 11.81 | EUR | 458.00  | 468.00  | 463.59 | USD | 363.00  | 367.00  | 364.17 |
Կարեվոր իրադարձություններ | |