• Գլխավոր էջ
  • Կայքի քարտեզ
  • Հետադարձ կապ
Գլխավոր էջ  >  Մեր ծառայությունները  >  Վարկեր  >  «Ազգային հիփոթեքային ընկերության» հիփոթեքային վարկեր

ԱՀԸ ՈՒՎԿ համագործակցության ծրագիր

«Ազգային հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպության համագործակցության ծրագրի շրջանակներում
տրամադրվող հիփոթեքային վարկերի պայմաններն ու վարկառուներին ներկայացվող պահանջները
(ուժի մեջ է 2009թ. հոկտեմբերի 1-ից)

Վարկերը տրամադրվում են  ՀՀ տարածքում  բնակելի տներ (առանձնատներ) և բազմաբնակարան բնակելի շենքերում առանձին բնակարաններ ձեռք բերելու և վերանորոգելու նպատակով

Հիփոթեքային վարկ ստանալու համար պահանջվող տվլայների ներկայացման հայտ

Վարկի ժամկետ Անշարժ գույքի
ձեռքբերում
Անշարժ գույքի վերանորոգում
10 տարի
Վարկի արժույթ ՀՀ դրամ
Վարկի առավելագույն սահմանաչափ մինչև 20 մլն ՀՀ դրամ
Վարկ / գրավ հարաբերակցության առավելագույն արժեք Ձեռք բերվող գույքի գնահատված արժեքի կամ հիփոթեքի պայմանագրով նախատեսված վաճառքի գնի մինչև 70%:
Ընդ որում գնահատված արժեքի և վաճառքի գնի տարբերության դեպքում հաշվի է առնվում նվազագույն արժեքը
Վերանորոգվող անշարժ գույքի գնահատված արժեքի մինչև 70%
Կանխավճար սկսած 30%-ից
-
Տարեկան տոկոսադրույքի չափը 12-15%
Տոկոսագումարները հաշվարկվում են վարկի գումարի մնացորդի վրա` տարին ընդունելով 365 օր:
Վարկի մարման պայման կանխիկ/անկանխիկ, յուրաքանչյուր ամիս վարկի գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ` վարկի ամբողջ ժամկետի ընթացքում (անուիտետային եղանակով)
Միջնորդավճարներ (միանվագ)

Վարկային հայտի ուսումնասիրության վճար
Վարկի տրամադրման վճար
Վարկի սպասարկման վճար

5 000 ՀՀ դրամ

0.5%, նվազ.` 20 000 ՀՀ դրամ 

0%

Ժամկետանց վարկի և  ժամկետանց տոկոսագումարների գծով տույժ Ժամկետանց պարտավորության 0.2%-ի չափով` յուրաքանչուր ուշացված օրվա համար
Ապահովվածություն Ապահովվածություն է հանդիսանում ձեռք բերվող/վերանորոգվող անշարժ գույքը: Որպես լրացուցիչ գրավ կարող է գրավադրվել նաև այլ գույք:
Անշարժ գույքի գնահատումն իրականացվում է ՀՀ կառավարությանն առընթեր «Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի» կողմից արտոնագիր ունեցող անձանց կողմից (ֆիզիկական կամ իրավաբանական), որոնց հետ Բանկը համագործակցում է:
Ապահովագրություն Իրականացվում է
•    գույքի ապահովագրություն շուկայական արժեքից
•    վարկառուի /համավարկառուների/ կյանքի ապահովագրություն դժբախտ պատահարներից վարկի մնացորդի գումարի չափով` հաշվի առնելով վարկառուի (համավարկառուների) ընդհանուր եկամտում ունեցած յուրաքանչյուրի մասնաբաժինը
Պահանջներ Վարկառուների նկատմամբ
1.    ՀՀ  ռեզիդենտ գործունակ ֆիզիկական անձ:
2.    Վարկառուի տարիքը վարկի տրամադրման պահին չպետք է ցածր լինի 21-ից, իսկ մարման վերջնաժամկետը պետք է լրանա մինչև Վարկառուի կենսաթոշակային տարիքին հասնելը:
Այլ պայմաններ
  • Վարկի մարման գրաֆիկից շեղումներ վարկի տրամադրումից առաջին 6 ամիսների ընթացքում չեն թույլատրվում:
  • Վարկի փաստացի տրամադրման ամսաթվից մինչև 6 ամիսը վաղաժամկետ մարման դեպքում գանձվում է տուգանք` 6 ամսվա համար նախատեսված տոկոսագումարների և վարկի մնացորդի գումարի 1%-ի հանրագումարի չափով:
  • Վարկի փաստացի տրամադրման ամսաթվից սկսած 6 ամսից մինչև 1 տարի վաղաժամկետ մարման դեպքում գանձվում է տուգանք` վարկի մնացորդի գումարի 1%-ի չափով:
  • Վարկի փաստացի տրամադրման ամսաթվից 1 տարուց հետո վաղաժամկետ մարման սահմանափակումներ չեն նախատեսվում:
  • Վարկային պարտավորությունների
    չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում գրավադրված գույքը կարող է բռնագանձվել արտադատական կարգով: 

 

Վարկառուների կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթեր

1. Վարկային հայտ /դիմում/:
2. Վարկառուի /համավարկառուների/, ինչպես նաև անշարժ գույք վաճառող անձի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:
3. Սոցիալական քարտի պատճենը (առկայության դեպքում):
4. Տեղեկանք տվյալ բնակելի մակերեսում հաշվառվող անձանց (այդ թվում անչափահասների) վերաբերյալ /3-րդ ձև:
5. Տեղեկատվություն ընտանեկան դրության և կազմի վերաբերյալ:
6. Աշխատանքային գրքույկի պատճեն (առկայության դեպքում):
7. Տեղեկանք հիմնական աշխատավայրից, որտեղ նշված լինի ներկայում զբաղեցրած պաշտոնը, տվյալ կազմակերպությունում աշխատանքային ստաժը, վերջին 12 ամիսների փաստացի եկամուտը և վճարված եկամտահարկի չափը: 
8. Տվյալներ նախկին զբաղվածության մասին, այն դեպքում երբ դիմողի ներկայիս աշխատատեղի զբաղվածությունը 12 ամսից պակաս է:  
9. Եթե վարկառուն կամ համավարկառուն ամուսնացած է տեղեկանք ամուսնու/կնոջ եկամուտների վերաբերյալ:
10. Երկրորդային եկամուտների վերաբերյալ ապացույցներ, եթե առկա է (ցանկալի կլիներ, եթե դրա հետ միասին ներկայացվեին ապացույցներ առ այն, որ այդ եկամուտը սահմանված կարգով հայտարարագրվել է հարկային մարմիններում):
11. Վարկառուի կամ համավարկառուների անձնական սեփականություն հանդիսացող գույքի սեփականության իրավունքի վկայական:
12. Ձեռքբերվող/գրավադրվող անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականը:
13. Սեփականության իրավունքի ձեռք բերումը հաստատող փաստաթուղթ (անհրաժեշտության դեպքում):
14. Ձեռք բերվող գույքի լուսանկարներ:
15. Ապացույցներ առ այն, որ Վարկառուի կոմունալ ծառայությունների և գույքահարկի դիմաց վճարումները լիովին կատարված են:
16. Առկա բոլոր բանկային հաշիվների շարժի մասին տվյալներ (վերջին մեկ տարվա):
17. Ամուսնական կարգավիճակը հավաստող փաստաթուղթը (ամուսնության, ամուսնալուծության, ամուսնու մահվան վկայականներ և այլն) (առկայության դեպքում):
18. Երեխաների ծննդյան վկայականները (առկայության դեպքում):
19. ՀՀ Կառավարությանն առնթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից տրված անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք, որ առաջարկվող գրավականը արգելանքի, կալանքի և գրավի տակ չի գտնվում (ներկայացվում է հավանական վարկառուի հայտը վարկային կոմիտեում հավանություն ստանալուց հետո):
20. Բանկի համար ընդունելի ապահովագրական ընկերության պոլիս (ներկայացվում է հավանական վարկառուի հայտը վարկային կոմիտեում հավանություն ստանալուց հետո):
21. Անշարժ գույքի  կադաստրի պետական կոմիտեի կողմից արտոնագրված և բանկի հետ համագործակցող անձի կողմից  կազմված գնահատման ակտ:
22. Հայտատուի անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքում հիփոթեքային վարկի ստացման համար Բանկ է ներկայացվում լրացուցիչ փաստաթղթեր, այդ թվում`
•    հարկ վճարողի հաշվառման համարը,
•    անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականը,
•    գործունեության տվյալ տեսակով զբաղվելու թույլտվության փաստաթղթերը (առկայության դեպքում)
•    եռամսյակային և (կամ) վերջին 1 տարվա ֆինանսական հաշվետվությունները` անհրաժեշտության դեպքում հաստատված հարկային մարմինների կողմից,
•    վերջին 6 ամիսների եկամուտների և ծախսերի հաշվետվությունները (գրառումները)
•    վերջին 1 տարվա հարկային հաշվետվությունները (գրառումները)
Եթե հայտատուն տնտեսական ընկերության(ների) հիմնադիր է կամ դրանց մասնակից (բաժնետեր) Բանկ է ներկայացնում լրացուցիչ փաստաթղթեր, այդ թվում`
•    կազմակերպության կանոնադրությունը
•    պետ. ռեգիստրի վկայական տնօրենի ներդիրով
•    պետ. ռեգիստրից տեղեկանք փայատերերի վերաբերյալ
•    տեղեկանք հարկային տեսչությունից՝ պետբյուջեին ունեցած պարտքերի վերաբերյալ
•    դեբիտորական և կրեդիտորական պարտքերի ցուցակ

23. Այլ փաստաթղթեր Բանկի պահանջով:

 

02/06/2010
Դեպի էջի սկիզբ
Փնտրել
Տարադրամի փոխարժեքները
08/09/2010
ԱռքՎաճառքՀԿԲ
GBP
544.00
574.00
561.86
CHF
353.00
367.00
360.14
RUB
11.55
11.95
11.76
EUR
455.00
469.00
461.40
USD
362.00
366.00
363.85
Կարեվոր իրադարձություններ
Mortgage_YouthԱվանդ Ոսկոո ձուլակտորներ
Վեբկայքը` Broncoway