«Արցախբանկ» ՓԲԸ հաճախորդների կողմից ներկայացվող բողոք-պահանջների ընդունման և քննարկման կարգ
Հարգելի հաճախորդ,
Դուք կարող եք Ձեր բողոք-պահանջները ներկայացնել մեզ` Բանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում տեղադրված Բողոքների և առաջարկությունների համար հատուկ արկղերի միջոցով, ինչպես նաև
զանգահարելով
Բանկի Գլխամասային գրասենյակի կամ ցանկացած մասնաճյուղի հեռախոսահամարներով,
ուղարկել
- complaints@artsakhbank.am էլեկտրոնային հասցեով,
- «Արցախբանկ» ՓԲԸ գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի փոստային հասցեներով:
Ցանկացած անձ իրավունք ունի ստանալու «Արցախբանկ» ՓԲԸ-ի վերաբերյալ ՙԲանկերի և բանկային գործունեության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով և "Արժեթղթերի շուկայի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ, 120-րդ հոդվածներով, 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվության պատճենները:
Նշված տեղեկատվությունը Բանկը տրամադրում է մասնակցի գրավոր դիմումը ներկայացնելուց 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում (բացառությամբ եթե տեղեկատվության կողքին այլ ժամկետ նշված չէ): Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով. առձեռն կամ փոստով` Բանկի գլխամասային գրասենյակի կամ ցանկացած մասնաճյուղի հասցեով:
Տեղեկատվության թղթային առձեռն տրամադրումը / էլեկտրոնային առաքումը կատարվում է անվճար:
Բանկի գլխամասային գրասենյակ և մասնաճյուղեր
Մեր գործունեության, մատուցվող ծառայությունների վերաբերյալ Ձեր հարցերն ու առաջարկությունները կարող եք ուղղել նաև օգտվելով կայքի "Հետադարձ կապ" էջից:
Նշենք նաև, որ ֆիզիկական անձ հաճախորդը հնարավորություն ունի ներկայացնելու Բանկի և հաճախորդի միջև կնքվող գործարքից բխող պահանջները ֆինանսական համակարգի հաշտարարին:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ
Հաշտարար` Փիրուզ Սարգսյան
Հասցե` Երևան, Վազգեն Սարգսյան 26/1
Հեռ.` (+374 10) 582 322, 582 321
Ֆաքս` (374 10) 58 24 21
Էլ. հասցե` info@fsm.am
www.fsm.am