• Գլխավոր էջ
  • Կայքի քարտեզ
  • Հետադարձ կապ

Հաշիվներ

"Արցախբանկ"-ը հնարավորություն է ընձեռում ՀՀ (ԼՂՀ) ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերկությանը և անհատ ձեռնարկատերերին բացել և վարել բանկային հաշիվ/հաշիվներ:

Հաշիվները բացում
Հաշիվները բացվում են ՀՀ դրամով և արտարժույթով:

Բանկը հաճախորդների համար բացում է դրամային և/կամ արտարժութային հաշիվ /հաշիվներ/, իրականացնում հաշվի /հաշիվների/ համալիր սպասարկում և հաճախորդի հանձնարարությամբ այն բոլոր հաշվարկային և դրամարկղային գործառնությունները, որոնք ՀՀ (ԼՂՀ) իրավական ակտերով արգելված չեն ՀՀ (ԼՂՀ) ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական և ֆիզիկական անձանց համար:

Բանկում հաշիվը բացվում է հաճախորդի գրավոր դիմումի և բանկային հաշվի պայմանագրի հիման վրա` հաճախորդի կողմից պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց, Բանկի սակագներով նախատեսված վճարները կատարելուց և հաշվի վրա նվազագույն մնացորդներն ապահովելուց հետո:

Հաշվի բացման համար ֆիզիկական անձանց դիմում
Հաշվի բացման համար իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դիմում

Հաշիվների բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Հաճախորդը կարող է հաշիվներով կատարել դրամական միջոցների մուտքագրման և ելքագրման գործառնություններ:

Հաճախորդի հաշվին միջոցների մուտքագրում
Բանկը հաճախորդի հաշվին միջոցների մուտքագրումը կատարում է քաղվածքների և վավերացված վճարման հանձնարարականի հիման վրա:
Բանկը պատասխանատվություն չի կրում հաճախորդի հաշվին միջոցների մուտքագրման ուշացման համար այն դեպքում, երբ բացակայում են մուտքագրումը հաստատող փաստաթղթերը:

Հաճախորդի հաշվից միջոցների դուրսգրում
Հաճախորդը կարող է ազատ տնօրինել դրամով և արտարժույթով միջոցները` իր հաշվին առկա  միջոցների սահմաններում:

Հաճախորդի միջոցների դուրսգրումը կատարվում է հաճախորդի կողմից վավերացված ցուցումների հիման վրա:

Եթե հանձնարարականի   ներկայացման   օրը  հաճախորդի  հաշվին  առկա միջոցները բավարար չեն գործարքի կատարման համար, բանկը հետաձգում է գործարքը մինչև հաշվի համալրումը առավելագույնը 3 բանկային օրով, որից հետո լուծարում է գործարքը:
Մինչև     ժամը   16.00    ստացված    վճարման     հանձնարարականները    կատարվում    են տվյալ բանկային օրով: Ժամը 16.00-ից հետո ստացված վճարման հանձնարարականները կատարվում են հաջորդ բանկային օրով:

Քաղվածքների և փաստաթղթերի կրկնօրինակների տրամադրում
Հաշվով կատարված գործառնությունների դիմաց քաղվածքները, վճարման հանձնարարագրերի և հաշիվներին վերաբերող այլ փաստաթղթերի կրկնօրինակները տրամադրվում են հաճախորդի կողմից գրավոր դիմումի հիման վրա` Բանկի կողմից սահմանված սակագների համաձայն:

Հաշիվների փակում
Բանկում հաճախորդների հաշիվները փակվում են հետևյալ դեպքում`
- Հաճախորդի կողմից ներկայացված դիմումի հիման վրա, որտեղ պետք է նշվի հաշվի փակման պատճառները:
- Բանկի Վարչության նախագահի կան նրա կողմից լիազորված աշխատակցի որոշմամբ, եթե 1 (մեկ) տարվա ընթացքում տվյալ հաշվով որևէ գործառնություն չի կատարվել:
- Եթե հաշվի մնացորդը քիչ է Բանկի կողմից սահմանված նվազագույն գումարից և հաճախորդը Բանկի զգուշացումից հետո 1 (մեկ) ամսվա ընթացքում չի վերականգնել այն:

Հաշիվը փակելու դեպքում հաճախորդից գանձվում է միջնորդավճար` Բանկում գործող սակագների համաձայն:

Հաշիվը փակելու դեպքում հաշվում եղած դրամական միջոցների մնացորդը տրվում է հաճախորդին կամ նրա ցուցումով փոխանցվում է այլ հաշվի վրա:

!   Հաշիվը և դրանում եղած միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել, նաև առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և/կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:


Հարգելի հաճախորդներ,

DepositsFund.jpg       Ֆիզիկական անձանց ավանդների հատուցումը երաշխավորվում է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
Երաշխավորված ավանդի չափերը սահմանվում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով:

 Բանկում ավանդների երաշխավորվածությունը և հատուցման ենթակա չափերը

 

 

23/11/2009
Դեպի էջի սկիզբ
Փնտրել
Տարադրամի փոխարժեքները
09/09/2010
ԱռքՎաճառքՀԿԲ
GBP
549.00
579.00
560.79
CHF
353.00
367.00
358.68
RUB
11.55
11.95
11.81
EUR
458.00
468.00
463.59
USD
363.00
367.00
364.17
Կարեվոր իրադարձություններ
Mortgage_YouthԱվանդ Ոսկոո ձուլակտորներ
Վեբկայքը` Broncoway