• Գլխավոր էջ
  • Կայքի քարտեզ
  • Հետադարձ կապ
Գլխավոր էջ  >  Մեր մասին  >  Մեր առաքելությունն ու նպատակները

Բանկի առաքելությունը

«Արցախբանկ» ՓԲԸ (նաև Բանկ) առաքելությունն է` նպաստել ԼՂՀ տնտեսությունում ներդրումների կայուն աճին` փոքր և միջին բիզնեսի կայացմանն ու զարգացմանը, տրամադրել անհրաժեշտ վարկային և բանկային այլ ծառայությունների փաթեթ` բավարարելով իր հաճախորդների, այդ թվում նաև պետության, պահանջմունքները բարձրորակ բանկային ծառայությունների նկատմամբ, նպաստել ԼՂՀ բնակչության բարեկեցության բարձրացմանը` ապահովելով սոցիալ-տնտեսական բարեկեցիկ կյանքի համար անհրաժեշտ բանկային ծառայությունների համալիրը:

Հանդիսանալով ԼՂՀ տնտեսության կարևոր ֆինանսական օղակներից մեկը և միակը առևտրային բանկերից, որն իրականացնում է գործունեություն ԼՂՀ բոլոր շրջաններում, «Արցախբանկ»-ը աջակցում է տնտեսապես արդյունավետ սոցիալական պետական ծրագրերի իրականացմանը:

Բանկը զբաղվում է նաև հովանավորությամբ և բարեգործությամբ` նպաստելով ՀՀ և ԼՂՀ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը, մասնավորապես ֆինանսական օժանդակություն է ցուցաբերում տարածաշրջանում կրթության, մշակույթի, սպորտի և առողջապահության աջակցմանն ուղղված նպատակային ծրագրերի իրագործմանը:

Բանկը իր ներդրումն ունի նաև նոր աշխատատեղերի ստեղծման գործում:

«Արցախբանկ»-ն ակտիվ գործունեություն է ծավալում նաև ՀՀ տարածքում` իր հաճախորդներին տրամադրելով բանկային ծառայություննների գրեթե ողջ փաթեթը: Բանկի ամեն մի տարածքային ստորաբաժանում գործում է սոցիալական պատասխանատվության և միասնական առաքելության սկզբունքներին համապատասխան` հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները և անհատական վերաբերմունք ցուցաբերելով հաճախորդներին: Բանկի կողմից ընդունված հայեցակարգը պարտավորեցնում է բանկին մշտապես աճել և նպաստել հաճախորդների, գործընկերների և բաժնետերերի ֆինանսական բարեկեցության բարելավմանը:

«Արցախբանկ»-ի արժեքներն են.

Արհեստավարժություն

Անձնական պատասխանատվություն

Տեղեկատվական անվտանգություն

Հարգանք

Թիմային աշխատանք


ՆՎԱՃԵՆՔ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԸ ՄԻԱՍԻՆ

01/07/2008
Դեպի էջի սկիզբ
Փնտրել
Տարադրամի փոխարժեքները
08/09/2010
ԱռքՎաճառքՀԿԲ
GBP
544.00
574.00
561.86
CHF
353.00
367.00
360.14
RUB
11.55
11.95
11.76
EUR
455.00
469.00
461.40
USD
362.00
366.00
363.85
Կարեվոր իրադարձություններ
Mortgage_YouthԱվանդ Ոսկոո ձուլակտորներ
Վեբկայքը` Broncoway