• Գլխավոր էջ
  • Կայքի քարտեզ
  • Հետադարձ կապ

Աճուրդի հայտարարություն

2010թ.մարտի 23-ին «Արցախբանկ» ՓԲԸ-ն  կազմակերպում է Բանկում գրավադրված անշարժ գույքի աճուրդային վաճառք             

(1) քարե ոչ բնակելի տարածք բազմաբնակարան բնակելի շենքում 165,6 քառ/մ ընդհանուր մակերեսով և 111,7 քառ/մ ընդհանուր մակերեսով հողամասով,  փողոցի կողմից թվով 2 վիտրաժ պատուհաններով, որոնցից մեկում տեղադրված է մուտքի դուռը, ապահովված է ջրով, կոյուղիով: Տարածքի ներսում կառուցված է անտրեսոլ:
Հասցեն` ք. Երևան, Շենգավիթ համայնք, Գ.Նժդեհ, 34 շենք, թիվ 4/1:
Մեկնարկային գինը` 92 8000 000 /իննսուներկու միլիոն ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ:

(2) երկու հարկանի քարե բնակելի տուն 438 քառ/մ ընդհանուր մակերեսով և 0.056 հա հողամասով, 10.8 քառ/մ պարիսպով, դռները և պատուհանները փայտյա, բացառությամբ մետաղյա մուտքի դռան, ապահովված է ջրամատակարարմամբ, էլեկտրասնուցմամբ, կոյուղիով:
Հասցեն` ք.էջմիածին, Սպանդարյան, 17ա:
Մեկնարկային գինը` 51 120 000 /հիսունմեկ միլիոն հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ:

Աճուրդը կկայանա հոլանդական եղանակով` 2010թ.մարտի 23-ին, ժամը (1) 12:00-ին, (2) ժամը 12:30-ին ք.Երևան, Կիևյան, 3  հասցեում`«Արցախբանկ» ՓԲԸ Երևանի Կենտրոնական մասնաճյուղի շենքում:

Աճուրդում հաղթող կճանաչվի  այն մասնակիցը, ով կտա իր համաձայնությունը հայտարարված գնով գույքի գնման մասին:

Աճուրդին մասնակցել  ցանկացողները կարող են դիմել «Արցախբանկ» ՓԲԸ Երևանի Կենտրոնական մասնաճյուղ` մինչև 2010թ. մարտի 23-ի ժամը (1) 11:30-ը, (2) 12:00, վճարելով նախավճար մեկնարկային գնի 5%-ի` (1) 4 640 000 /չորս միլիոն վեց հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ գումարի չափով, (2) 2 556 000 /երկու միլիոն հինգ հարյուր հիսունվեց հազար/ ՀՀ դրամ գումարի չափով:

Աճուրդին մասնակցելու համար ֆիզիկական անձինք պետք է  ներկայացնեն անձնագիր, իսկ իրավաբանական անձինք` պետական գրանցման փաստը հաստատող փաստաթղթերը: Ցանկացողները կարող են վաճառվող գույքը ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման պահից մինչև 2010թ. մարտի 22-ը յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին` ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի):

Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև աճուրդի կանոնակարգը ստանալու համար դիմել`
«Արցախբանկ» ՓԲԸ Երևանի Կենտրոնական մասնաճյուղ
Երևան 0028, Կիևյան, 3
Հեռ.` (010) 277729, 277759
www.artsakhbank.am

05/03/2010
Դեպի էջի սկիզբ
Փնտրել
Տարադրամի փոխարժեքները
09/09/2010
ԱռքՎաճառքՀԿԲ
GBP
549.00
579.00
560.79
CHF
353.00
367.00
358.68
RUB
11.55
11.95
11.81
EUR
458.00
468.00
463.59
USD
363.00
367.00
364.17
Կարեվոր իրադարձություններ
Mortgage_YouthԱվանդ Ոսկոո ձուլակտորներ
Վեբկայքը` Broncoway