ԱՃՈՒՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՍ.թ. փետրվարի 23-ին "Արցախբանկ" ՓԲԸ-ն կազմակերպում է Բանկում գրավադրված անշարժ գույքի աճուրդային վաճառք` (1) - մեկ հարկանի քարե բնակելի տուն` 79.51 քառ/մ ընդհանուր մակերեսով և 0.02553 հա հողամասով, դռները և պատուհանները փայտյա, ապահովված է ջրամատակարարմամբ, էլեկտրասնուցմամբ, կոյուղիով: Հասցեն` Երևան, Էրեբունի համայնք, Նոր-Արեշ 2փ. 68 տուն: Մեկնարկային գինը` 21 400 000.00 /քսանմեկ միլիոն չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ:
(2) - երկու հարկանի քարե բնակելի տուն` 438 քառ/մ ընդհանուր մակերեսով և 0.056 հա հողամասով, 10.8 քառ/մ կաթսայատնով, 10.8 քառ/մ պարիսպով, դռներն ու պատուհանները փայտյա, բացառությամբ մետաղյա մուտքի դռան, ապահովված է ջրամատակարարմամբ, էլեկտրասնուցմամբ, կոյուղիով: Հասցեն` Էջմիածին, Սպանդարյան փողոց 17ա: Մեկնարկային գինը` 56 800 000.00 /հիսունվեց միլիոն ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդը կկայանա հոլանդական եղանակով` 2010թ. փետրվարի 23-ին, (1) ժամը 12:00-ին, (2) ժամը 12:30-ին ք.Երևան Կիևյան 3 հասցեում` "Արցախբանկ" ՓԲԸ "Երևանի Կենտրոնական" մասնաճյուղի շենքում:
Աճուրդում հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ով առաջինը կտա իր համաձայնությունը հայտարարված գնով գույքի գնման մասին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները մինչև 2010թ. փետրվարի 23-ի (1) ժամը 11:30-ը (2) ժամը 12:00 "Արցախբանկ" ՓԲԸ "Երևանի Կենտրոնական" մասնաճյուղ պետք է ներկայացնեն` - Աճուրդի մասնակցության հայտ - Ֆիզիկական անձինք` անձնագիր - Իրավաբանական անձինք` կանոնադրություն, պետական ռեգիստրի վկայական, համապատասխան իրավասու մարմնի (խորհրդի կամ Ժողովի) որոշումը, անհրաժեշտության դեպքում` լիազորագիր. - Նախավճարի վճարման անդորրագիր: Ընդ որում նախավճարը սահմանվում է մեկնարկային գնի 5%-ի` (1) 1 070 000 /մեկ միլիոն յոթանասուն հազար/ ՀՀ դրամ գումարի չափով, որը պետք է վճարվի ոչ ուշ քան փետրվարի 23-ի ժամը 11:30-ը , (2) 2 840 000 /երկու միլիոն ութ հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ գումարի չափով, որը պետք է վճարվի ոչ ուշ քան փետրվարի 23-ի ժամը 12:00:
Մասնակիցները վաճառվող գույքին կարող են ծանոթանալ մինչև փետրվարի 22-ը յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին` ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը):
Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև աճուրդի կանոնակարգը ստանալու համար դիմել` "Արցախբանկ" ՓԲԸ "Երևանի Կենտրոնական" մասնաճյուղ Երևան 0010, Կիևյան, 3 Հեռ.` (010) 277719, 277729 URL: www.ab.am, www.artsakhbank.am 03/02/2010 |

| Տարադրամի փոխարժեքները 08/09/2010 | Առք | Վաճառք | ՀԿԲ | GBP | 544.00  | 574.00  | 561.86 | CHF | 353.00  | 367.00  | 360.14 | RUB | 11.55  | 11.95  | 11.76 | EUR | 455.00  | 469.00  | 461.40 | USD | 362.00  | 366.00  | 363.85 |
Կարեվոր իրադարձություններ | |